211652_close_icon
views-count5549 դիտում article-date 16:34 08-03-2018

Մարտի 8-ի խորհուրդը՝ արցախցի կին քաղաքական գործիչների մեկնաբանմամբ

1908 թվականի մարտի 8-ին Նյու Յորքում կայացած ավելի քան 150 000 կանանց ցույցը կոչ էր սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը՝ կրճատել կանանց աշխատանքային օրերը և տղամարդկանց հետ հավասարաչափ աշխատավարձ ստանալ: Վերջին տարիներին Արցախի քաղաքական կյանքում ևս զգալիորեն աճել է կանանց մասնակցությունը: Տոնի առթիվ «[url=http://artsakhpress.am/arm/news/82133/marti-8-i-khorhurdy-arcakhci-kin-qaxaqakan-gortsichneri-meknabanmamb.html]Արցախպրես[/url]»-ը զրուցել է օրենսդիր և գործադիր մարմիններում ընդգրկված կին պաշտոնյաների հետ՝ փորձելով պարզել օրվա խորհրդի հետ կապված նրանց տեսակետները: Գործադիրում երկարամյա փորձ ունեցող ներկայումս ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն ասել է, որ մարտի 8-ը խորհրդային ժամանակներից սկիզբ առած տոն է, որն ավանդույթի է վերածվել: «Կարծում եմ, դա պայմանավորված է բնական ցանկությամբ և մղումով: Կնոջը գովերգել ու մեծարել են բոլոր ժամանակներում, և դա, կարծես, ի վերուստ տրված շնորհ է: Ինձ համար կարևորն այդ օրվա առթիվ ստացած նվերի արժեքը չէ: Երբեմն «փոքր» նվերը կարող է մեծ հույզեր արթնացնել, իսկ «մեծ» նվերը՝ կաշկանդել: Ինքս ավելի մեծ հաճույք եմ ստանում նվիրելուց, քան ստանալուց»,- նշել է Ն. Աղաբալյանը: Նախարարի խոսքով՝ առհասարակ, կնոջ անձնական կյանքը և քաղաքականությունը դժվար համատեղելի են, քանի որ պատասխանատվությունը, որ ստանձնում ես՝ որպես պետական պաշտոնյա կամ քաղաքական գործիչ, պահանջում է ինքնանվիրում, մեծ ուշադրություն, ժամանակ, և պարզ է, որ չես կարող սրտիդ ուզածի չափ նվիրվել ընտանիքիդ, հարազատներիդ: «Կցանկանայի շնորհավորել մեր բոլոր մայրերին, կանանց, քույրերին՝ մաղթելով առողջություն, խաղաղություն և մեծ սեր, քանզի սերն է, որ օգնում է և՛ տանել ցավը, և՛ հաղթահարել դժվարությունը, և՛ հասնել բարձունքների»,- մասնավորապես ասել է Ն. Աղաբալյանը: ԱՀ առողջապահության նախարար Կարինե Աթայանն էլ նշել է, որ մարտի 8-ը պատեհ առիթ է՝ գնահատելու կնոջ դերը հասարակության մեջ, ընտանիքում, սերունդների կրթման ու դաստիարակման գործում: «Կարծում եմ, որ կինը մեր հասարակության մեջ վաղուց արդեն ամրապնդել է իր դիրքը: Նա այլևս փխրուն, անօգնական տնտեսուհի չէ, այլև տղամարդուն հավասար քաղաքական գործիչ, մասնագետ, իսկ մեր հանրապետության պարագայում` նաև զինվոր: Անշուշտ, լինելով կին, ընտանիքի մայր, հաճելի է առանձնահատուկ ուշադրության կենտրոնում լինել միամսյակի շրջանակներում, սակայն կցանկանայի նշել, որ հայ կինը սիրված, հարգված է ամբողջ տարվա ընթացքում»,- ասել է Կ. Աթայանն՝ ավելացնելով, որ տոնին սիրում է ստանալ, միանշանակ, ծաղիկներ: Անդրադառնալով քաղաքականության՝ ընտանիքի հետ համատեղելիությանը՝ նախարարը նշել է, որ կինն առաջին հերթին ընտանեկան օջախի ջերմության պահապանն է: Այսօր մեր իրականության մեջ բազմաթիվ կանայք ակտիվ գործունեություն են իրականացնում նաև քաղաքական ասպարեզում՝ հաջողությամբ համատեղելով քաղաքական գործունեությունը և ընտանեկան պարտականությունները: Վեցերորդ գումարման Խորհրդարանում ընդգրկված են 5 կին պատգամավորներ: ԱՀ ԱԺ ամենամեծ՝ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռոմելա Դադայանն ասել է, որ մարտի 8-ն այնքանով է կարևորվում, որքանով տարիներ շարունակ սովորել ենք այդ տոնին, և դա կնոջ իրավունքների պաշտպանության օրն է: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://artsakhpress.am/arm/news/82133/marti-8-i-khorhurdy-arcakhci-kin-qaxaqakan-gortsichneri-meknabanmamb.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր