211652_close_icon
views-count3904 դիտում article-date 12:43 08-03-2018

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամներն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցի շրջանակում հանդիպել են ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները քննարկել են «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» եւ Հայաստանի միջեւ համագործակցության հեռանկարները, Հայաստանում գործող իրավիճակին, ինչպես նաեւ՝ հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Միեւնույն ժամանակ անդրադարձ է կատարվել Հայաստանում վերջերս տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ անցմանը խորհրդարանական կառավարման համակարգին, ինչպես նաեւ` Հայաստան-Եվրոպական միություն համաձայնագրին:

Նմանատիպ նյութեր