6190 դիտում
10:52 08-03-2018
Ամերիկան հզոր է մարդկանց ոգով, Հայաստանը՝ նույնպես. Արմեն Աշոտյան. «Ամերիկայի ձայն»
Հայաստանն ու Միացյալ Նահանգները հնարավորություն են ստացել կերտելու երկկողմ հարաբերությունների նոր պատմություն, հայտարարել է Վաշինգտոնում գտնվող Հայաստանի խորհրդարանականների պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը.
«Ձեզ հետ միասին մենք հնարավորություն ենք ստացել կերտելու նոր պատմություն՝ մեր պատմական ժառանգության, մեր ոգու հիման վրա: Մենք ունենք շատ լավ հիմք հայ-ամերիկյան հարաբերությունների նոր պատմություն կերտելու համար»:
ԱՄՆ-ի կոնգրեսականներն իրենց կողմից հայկական կողմին հավաստիացնում են՝ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել Հայաստանին.
«Մենք ցանկանում ենք օգնել Հայաստանին 21-րդ դարում հաջողության հասնել»,- նշում է Կոնգրեսում հայ-ամերիկյան բարեկամության խմբի համանախագահ Ջեքի Սփիրը:
Հայաստանի նման բարեկամների հետ Միացյալ Նահանգներին պետք է զարգացնել հարաբերությունները, շարունակում է Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի նախագծի հեղինակ Դեվիդ Թրոթը.
«Անհրաժեշտ է, որպեսզի դուք իմանաք, որ մենք պատրաստ ենք աջակցել ձեզ թե՛ տնտեսական զարգացման և թե քաղաքական ոլորտում: Մենք պատրաստ ենք օգնել Հայաստանի քաղաքացիներին հասնել իրենց արժանի կյանքի մակարդակին»:
Միացյալ Նահանգներում կարևորում և գնահատում են Հայաստանի դերը, ավելի վաղ հայ գործընկերների հետ հանդիպման ընթացքում նշել էր Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Էդ Ռոյսը.
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանին Իրաքից, Սիրիայից և Իրանից ժամանած բազմաթիվ քրիստոնյա փախստականներին օթևան տալու համար»:
Հայաստանն իրեն դիտարկում է որպես Հարավային Կովկասում Միացյալ Նահանգների կանխատեսելի բարեկամ, նշում է «Ելք» դաշինքի ներկայացուցիչ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ելույթի ընթացքում նա նաև ներկայացրեց նախագահ Թրամփի «Ամերիկան առաջին տեղում» կարգախոսի սեփական մեկնաբանությունը.
«Հայաստանում մեզ անհրաժեշտ է, որ Ամերիկան առաջին տեղում լինի Հայաստանի տնտեսության մեջ ներդրումների չափով, մեզ անհրաժեշտ է, որ Ամերիկան առաջին տեղում լինի Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խորացման գործում»:
ՀՅԴ անդամ Աղվան Վարդանյանի կարծիքով, այս այցով հայ-ամերիկյան հարաբերություններում բացվում է խորհրդարանական դիվանագիտության նոր փուլ.
«Հայաստանն այսօր լուրջ բարեփոխումների շեմին է և այդ բարեփոխումների ընթացքում է կարևոր, թե որքանով են մեր բարեկամ երկրները մեր կողքին»:
Ամփոփելով այցի առաջին երկու օրերը Արմեն Աշոտյանը նշեց, որ թեև այսօր ամերիկացիներից ոչ շատերը կարող են Հայաստանը գտնել քարտեզի վրա, այնուամենայնիվ, Հայաստանում լավ են գիտակցում Միացյալ Նահանգների գլոբալ դերը.
«Խնդրում եմ, նշեք Հայաստանն Ամերիկայի բարեկամների քարտեզի վրա, որովհետև մենք ունենք բազմաթիվ ընդհանրություններ. Ամերիկան առաջին հերթին հզոր է մարդկանց ոգով, Հայաստանը՝ նույնպես: Եվ երկրի կարևորությունը չափվում է ոչ թե տարածքով կամ բնակչությամբ այլ՝ մարդկանց ոգու հզորությամբ»:
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4285492.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
6499 դիտում
10:56 28-06-2017
Ամերիկան միշտ Հայաստանի կողքին է. ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների 25 տարին. «Ամերիկայի ձայն»
3766 դիտում
09:52 20-09-2017
Ամերիկան չի պարտադրում իր կենսակերպը որեւէ մեկին. Թրամփի ծրագրային ելույթը ՄԱԿ-ում. «Ամերիկայի ձայն»
4586 դիտում
11:08 23-11-2017
Դրամստիք, դուք ներված եք. Ամերիկան նշում է Գոհաբանության օրը. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1108 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»