211652_close_icon
views-count5354 դիտում article-date 10:15 08-03-2018

Վարչապետը գաղտնի է պահում շրջագայություններում կատարած ծախսերի մասին տեղեկությունը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը փորձում է հնարավորինս գաղտնի պահել վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Շվեյցարիա և Ղազախստան այցերի համար պետական բյուջեից հատկացված գումարի ամբողջական չափը: «Ժողովուրդ» օրաթերթն առիթ ունեցել է անդրադառնալու չարտերային չվերթներով իրականացված այս այցերին: Եվ ահա, մեր գրավոր հարցմանն ի պատասխան` կառավարությունից տեղեկացրել են, որ Շվեյցարիայում ՀՀ պատվիրակության` կառավարության աշխատակազմը ներկայացնող անդամների ծախսերի համար բյուջեի` արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցներից հատկացվել է 6,7 մլն դրամ: Իսկ Ղազախստանի Ալմաթի քաղաքում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու համար բյուջեից ծախսվել է 1,1 մլն դրամ: Անձամբ վարչապետի ծախսերի մասին կառավարությունից չեն հայտնում` պատճառաբանելով, թե արարողակարգային, կեցության, տրանսպորտային սպասարկման ծախսերը, համաձայն «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ կետի, ներառված են պետական գաղտնիք պարունակող գնումների պլանում և հրապարակման ենթակա չեն: Մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթին ընդամենը հետաքրքրում էր այդ նպատակով ծախսված գումարի չափը, որը պետական գաղտնիք չէ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր