Արա Բաբլոյանը ցավակցել է ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին եւ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինին
ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական հեռագրերում ասված է.
«Ընդունեք խորին ցավակցություններ Սիրիայում ռուսական Ան-26 ինքնաթիռի վթարի կապակցությամբ: Մենք կիսում ենք ձեր վիշտը եւ կարեկցում զոհվածների ընտանիքներին՝ մաղթելով նրանց համբերություն եւ տոկունություն»։
Հիշեցնենք, որ նախեօրին Սիրիայում կործանվել է ռուսական տրանսպորտային Ан-26 ինքնաթիռը։ Այն վթարվել է «Հմեյմիմ» ավիաբազայում՝ վայրէջքի ժամանակ: Զոհվել է 26 ուղևոր և անձնակազմի 6 անդամ: