211652_close_icon
views-count4922 դիտում article-date 14:38 07-03-2018

Մահչուփյան. «Պետք չէ Թուրքիայից սպասել դիվանագիտական պատասխան արձանագրությունների հարցով». ermenihaber.am

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական, պոլսահայ լրագրող և գրող Էթյեն Մահչուփյանը [url=https://www.ermenihaber.am/am/news/2018/03/07/%D5%84%D5%A1%D5%B0%D5%B9%D5%B8%D6%82%D6%83%D5%B5%D5%A1%D5%B6/124843]Ermenihaber.am[/url]-ի հետ զրույցում, անդրադառնալով հայ-թուրքական անձանագրությունների չեղարկմանը, ասաց. ««Սարգսյանի կողմից արձանագրությունների չեղարկումը Թուրքիայի կողմից դրական կամ բացասական որևէ հակազդեցություն չի առաջացնի: Արձանագրություններն առանց այդ էլ չէին գործում ու սպասելիքներ էլ չկային: Այդ պատճառով չպետք է սպասել, որ Թուրքիան որևէ դիվանագիտական պատասխան կտա այս քայլին: Մյուս կողմից չենք էլ կարող ասել, որ այս քայլը բացասական հետևանքներ կունենա»: Հարցին, թե ինչով է պայմանավորված թուրքական պաշտոնական շրջանակների կողմից արձագանքի իսպառ բացակայությունը, Մահչուփյանը պատասխանեց, որ պատճառը ներկա պահին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ոչ առաջնային լինելն է Թուրքիայի համար: «Արձագանքի բացակայության պաճառն այն է, որ Թուրքիան այլ խնդիրների համեմատ ավելի քիչ կարևորություն է տալիս հայ-թուրքական հարաբերություններին: Պիտի նկատել, որ ներքաղաքական դաշտում ԱԶԿ-ն («Արդարություն և զարգացում կուսակցություն»-AKP) և ԱՇԿ-ն («Ազգայնական շարժում կուսակցություն»-MHP) ազգայնականության վրա հիմնված կոալիցիա են կազմել: Եվ նման պայմաններում Հայաստանի հետ հարաբերություններում դրական մոտեցում ցուցաբերելու հնարավորություններն ի չիք են դառնում»,-նշեց նա: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.ermenihaber.am/am/news/2018/03/07/%D5%84%D5%A1%D5%B0%D5%B9%D5%B8%D6%82%D6%83%D5%B5%D5%A1%D5%B6/124843]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր