211652_close_icon
views-count17439 դիտում article-date 12:59 07-03-2018

Իկեր Կասիլյասը Չեմպիոնների լիգայի նոր ռեկորդներ սահմանեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում՝ «Լիվերպուլի» հետ պատասխան խաղում (0:0) «Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյաստ անառիկ պահեց սեփական դարպասները: Իսպանացին մրցաշարում 57-րդ «չոր» հանդիպումն անցկացրեց՝ թարմացնելով իր իսկ ռեկորդը: 51 «չոր» հանդիպում է անցկացրել Էդվին վան դեր Սարը («Այաքս», «Յուվենտուս», «Մանչեսթեր Յունայթեդ»), երրորդ տեղում «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնն է՝ 49 խաղ: Բացի այդ, Կասիլյասը բարելավեց իր ռեկորդը՝ Չեմպիոնների լիգայում անցկացրած խաղերի քանակով. 167 (150-ը՝ «Ռեալի» կազմում, 17-ը՝ «Պորտուի»):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր