211652_close_icon
views-count2942 դիտում article-date 13:20 07-03-2018

Տարաձայնության պատճառով պաշտոնից հեռացել է Դոնալդ Թրամփի՝ տնտեսական հարցրով խորհրդական Գերի Քոնը

ԱՄՆ նախագահի՝ տնտեսական հարցերով խորհրդական Գերի Քոմը հայտարարել է իր զբաղեցրած պաշտոնը լքելու մասին, հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով Սպիտակ Տանը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ Քոնը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Սպիտակ Տանն աշխատելու համար իրեն ընձեռնված հնարավորության համար և մաղթել հաջողություններ։ Նա չի նշել, թե ինչ պատճառով է հեռանում, սակայն, պարբերականի տվյալներով, հավանական պատճառը Թրամփի հետ որոշ մետաղների ներմուծման մաքսատուրքի շուրջ առաջացած տարաձայնությունն է եղել։ Թերթը նշում է, որ Քոնը հորդորել է նախագահին մաքսատուրք չսահմանել դրանց համար, իսկ վերջինս չի ընդունել դա։

Նմանատիպ նյութեր