ԱԺ-ն ընդունեց Անվտանգության խորհրդի վերաբերյալ օրենքի նախագիծը. այն կգլխավորի վարչապետը
ՀՀ ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» մասին օրենքի նախագիծը:
Նախագծին կողմ քվարկեց 86 և դեմ՝ 8 պատգամավոր։
Նոր օրենքով նախատեսվում է, որ Անվտանգության խորհուրդը կգլխավորի վարչապետը: Խորհրդի անդամներ առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտգործնախարարը, ԱԱԾ տնօրենը, Ոստիկանության պետը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:
Անվտանգության խորհրդում չեն լինի ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը։