211652_close_icon
views-count3891 դիտում article-date 09:55 07-03-2018

Ոչ մի բանով չեմ նպաստել թմրանյութերի ապօրինի շրջանառությանը. Գորիսի ՔԿՀ-ի նախկին պետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գորիսի քրեակատարողական հիմնարկի՝ արդեն նախկին պետ Արտուշ Մաքունցը թմրանյութի ապօրինի շրջանառության փաստի առթիվ հա­րուցված քրեական գործով հարցաքննվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում, այնուհետև՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում: Մեզ հետ զրույցում Մաքունցը նշել է, թե ինքը որևէ կերպ չի նպաստել թմրանյութ ՔԿՀ մտցնելու գործընթացին: «Ես ոչ մի բանով չեմ նպաստել ո՛չ թմրանյութերի, ո՛չ էլ արտոնյալ ինչ-որ իրավիճակների, ոնց կարող է նման բան տեղի ունենալ, բնականաբար, զարմանում եմ. տենց բան ոնց կարող է տեղի ունենալ»,- ասել է նա՝ հավելելով. «Օրվա մեջ հարյուր հոգի ներս է մտնում և դուրս է գալիս, եթե ես բոլորի ամեն ինչին տեղյակ լինեմ, բա մնացած ստորաբաժանումներն ինչի՞ համար են: Եթե ես բոլորին կարողանամ տեղյակ լինել, խնդիր չի լինի, ինչի մասին է խոսքը»: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն բացահայտել էր Գորիսի քրեակատարողական հիմնարկում թմրամիջոցների ապօրինի շրջանառու­թյան դեպքեր, ընդ որում, բավական մեծ չափերի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր