211652_close_icon
views-count4344 դիտում article-date 09:43 07-03-2018

Միգրացիոն պետական ծառայության պետը արտադրական նշանակության շինություն ունի. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը: Հայտարարագրից տեղեկանում ենք, որ Եգանյանը թվով վեց անշարժ գույք ունի՝ երկու բնակարան, երկու ավտոտնակ և մեկական այգետնակ ու արտադրական նշանակության շինություն: Նրան է պատկանում նաև «NISSAN MAXIMA 3.0» մակնիշի ավտոմեքենան: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել է փոխառություններ, որոնք կազմել են 29 հազար 290 ամերիկյան դոլար, իսկ դրամական միջոցները՝ 10 հազար 500 ԱՄՆ դոլար և 5 միլիոն 200 հազար դրամ: Եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձերից ու վարձակալության դիմաց ստացված վճարներից՝ ընդհանուր կազմելով 17 միլիոն 982 հազար դրամ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր