211652_close_icon
views-count4007 դիտում article-date 08:41 07-03-2018

Հեքիաթ բարի վարչապետի և չար նախարարների մասին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հեքիաթ բարի վարչապետի և չար նախարարների մասին». այսպես կարելի է բնութագրել կառավարության երեկվա նիստը: Առողջապահության նախարարությունը հանդգնել է դեղերը դեղատոմսով դուրս գրելու կարգ պարտադրել՝ առանց գործընթացի տեխնիկական և վերահսկողական խնդիրները որոշակիացնելու և իրավական ակտի: Եվ մինչ ժողովուրդը դժգոհում էր այս նոր կարգի դեմ, վրա հասավ վարչապետ Կարեն Կարապետյանն ու «դմփոց ռեֆորմով» լուծեց խնդիրը՝ իբր հօգուտ բնակչության: Բայց իրականում և՛ բնակչության, և՛ բժիշկների շրջանում լուրջ դժգոհություններ հարուցած հարցը չի լուծվել: Վաղ առավոտյան կառավարության օրակարգ մտցվեց որոշման նախագիծ, ըստ որի` դեղատոմսով դեղերի բացթողման կարգը կիրականացվի փուլ առ փուլ: Բայց ընդամենը հետաձգվել է հորմոնային դեղերը դեղատոմսով վաճառելու կարգի կիրառումը: Իսկ մյուս դեղերը՝ հոգեմետ և հակաբիոտիկ, վաճառվելու են դեղատոմսով՝ մարտի 1-ից, երկրորդ փուլով՝ հուլիսի 1-ից, պարտադիր պահանջը կտարածվի բոլոր ներարկվող դեղերի վրա, արդեն հոկտեմբերի 1-ից ամբողջ ուժով օրենսդրական պահանջը կտարածվի դեղերի ողջ ցանկի վրա: Այլ կերպ ասած` խնդիրն իրականում չի լուծվել: Մեկ փաստ էլ. «Ժողովուրդ» օրաթերթը երեկվա համարում գրել էր, որ դեղերի վաճառքի այս նոր կարգը պարտադրվել է առանց համապատասխան իրավական ակտի, այսինքն՝ ապօրինաբար: Եվ զարմանալին այն է, որ վարչապետը երեկ այդպես էլ չանդրադարձավ այդ կարևոր հանգամանքին` մեղմորեն շրջանցելով լրջագույն խնդիրը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր