211652_close_icon
views-count30064 դիտում article-date 10:05 07-03-2018

Ավտովթար Տավուշի մարզում. 24-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է երկաթե խողովակին, այնուհետև՝ բարձրավոլտ էլեկտրասյանը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Տավուշի մարզի Դեղձավան գյուղի բնակիչ՝ 24-ամյա Նորիկ Սարգսյանը Պտղավան գյուղի վարչական տարածքում կորցրել է իր վարած Mercedes C 200 մակնիշի 87 SN 778 համարանիշի ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել երկաթե խողովակին, իսկ հետո՝ բարձրավոլտ էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ն. Սարգսյանի ուղևորներ՝ 26-ամյա Լյուդվիգ Սարգսյանը և Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ՝ 31-ամյա Մաքսիմ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, Մ. Վարդանյանի մոտ բժիշկներն ախտորոշել են ձեռքի կոտրվածք՝ 2 տեղից։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի, դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ Գևորգ Բաղինյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Սարգիս Եգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ն. Սարգսյանը և ուղևոր Լ. Սարգսյանը եղբայրներ են։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր