211652_close_icon
views-count60838 դիտում article-date 22:27 06-03-2018

Լոռու մարզպետն ու Վանաձորի քաղաքապետը 2 օր է՝ հայտնվել են «Պանիկովսկու կերպարում». նրանք չեն տեսնում ամենաբանուկ խաչմերուկի խափանված լուսակիրները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Վանաձոր քաղաքի ամենաբանուկ, երթևեկությամբ ծանրաբեռնված Տիգրան Մեծ –Մյասնիկյան փողոցների խաչմերուկի երթևեկությունը կարգավորող լուսակիրները (սվետաֆորները) արդեն 2 օր է՝ խափանված են: Նշված ճանապարհահատվածով են աշխատանքի մեկնում Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանն ու Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, ովքեր, չգիտես ինչու, կամ չտեսնելու են տալիս խափանված լուսակիրների աշխատանքը, կամ էլ նրանց չի հետաքրքրում վերացնել խափանումը: Նշված խաչմերուկում երթևեկությունը կարգավորում են Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները, ինչի շնորհիվ էլ ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի չեն ունենում: Իհարկե, վարորդները նույնպես մեծ պատասխանատվությամբ են երթևեկում նշված հատվածում: Նրանք հույս ունեն, որ վերջապես «սայլը տեղից կշարժվի» և մարզպետն ու քաղաքապետը միջոցներ կձեռնարկեն խնդիրը հրատապ լուծելու ուղղությամբ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 56+
56+

Նմանատիպ նյութեր