211652_close_icon
views-count110147 դիտում article-date 21:46 06-03-2018

Վրաերթ Երևանում. 25-ամյա կին վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի. վիրավորին առաջինը օգնության է հասել Ոստիկանության գնդապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մարտի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:50-ի սահմաններում Երվանդ Քոչար փողոցում 25-ամյա Անի Մարտիրոսյանը իր վարած Mercedes մակնիշի 34 DR 899 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննչական խումբը՝ բաժնի պետ, Ալբերտ նազարյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վրաերթի ենթարկվածի ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին ասում էին, որ վրաերթի ենթարկվածին առաջինը օգնություն են ցուցաբերել այդ պահին նշված փողոցով անցնող Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստակամության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանի գլխավորությամբ, ով, ըստ ականատեսների, ահազանգել է 1-03, իսկ հետ, երբ վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, հոգեբանական օգնություն է ցուցաբերել կին վարորդին: [b]Վրաերթի ենթարկվածին և վարորդին առաջինը օգնության ձեռք մեկնած՝ Ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանն է[/b] [img]http://st0.shamshyan.com/editor/0550590001520359427549963.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր