211652_close_icon
views-count15346 դիտում article-date 20:14 06-03-2018

Վեոլիա Ջուրն աշխատում է. «Նովոսելցովո-Վանաձոր»՝ կանգառն անխուսափելի էր, իսկ ջուրը կտան ժամանակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Թիվ Մ6՝ «Վանաձոր - Ալավերդի - Վրաստան» միջպետական ճանապարհի վերակառուցման և արդիականացման պետական ծրագրի իրականացմամբ պայմանավորված՝ մարտի 6-ին 36 ժամով դադարեցվել է «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարի աշխատանքը: Պատճառն այն է, որ 1000 մմ տրամագիծ ունեցող ջրատարն անցնում է վերոհիշյալ ճանապարհի երկայնքով: Նախկինում այստեղ իրականացված ճանապարհի իջեցման աշխատանքներից հետո ջրատարի որոշ հատվածներ մնացել էին հողի մակերևույթին՝ բարձր դիրքում: Դրանց հետագա շահագործումն անհնարին էր: Տվյալ հանգամանքով պայմանավորված, փոխարենը կառուցվեցին նորերը՝ այդ վտանգավոր տարածքները շրջանցողները: Մնում էր դրանք միացնել մայրուղային ջրատարին: Ահա այդ աշխատանքների կատարման, ինչպես նաև հիմնական խողովակաշարի գործունեությունն առանց հետագա խոչընդոտների ապահովելու համար հարկավոր էր դադարեցնել «Նովոսելցովոյի» աշխատանքը: Մի խոսքով, վերջինիս կանգառն անխուսափելի էր, բայց եւ անջուր մնացին դրանից սնվող բնակավայրերի՝ Վանաձորի ավելի քան կեսի և հարակից 13 գյուղերի սպառողները: Իսկ այլընտրանքային ջրատարներ այստեղ չկան: Ելքը Վեոլիա Ջրի համար մեկն էր. հնարավորինս արագ կատարել նախատեսված աշխատանքները, ժամ առաջ վերսկսել բաժանորդների ջրամատակարարումը: «Խողովակաշարերի ապամոնտաժման, փոխարինման և միացման աշխատանքներ ենք կատարում այս անգամ Փամբակ - Վահագնաձոր ճանապարհի միանգամից 3 հատվածներում: Գործն առաջ է գնում ըստ գրաֆիկի: Վեոլիա Ջրի մասնագիտական խմբերն աշխատում են արագ և օպերատիվ, համոզված ենք, որ ջրատարը կվերագործարկվի նախատեսված ժամկետում, - նշում է ընկերության «Արևմուտք» տարածաշրջանային տնօրենի տեղակալ Արայիկ Եղիկյանը: Իսկ նման համոզվածության համար հիմք են ծառայում մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքները, տեխնիկայի ու մասնագետների բավարար քանակը եւ նախկինում այս ջրատարի վրա նմանօրինակ աշխատանքների փորձը: Ջրմուղագործներն իրենց խոսքի տերն են: Եթե չլինեն լրացուցիչ խոչնդոտող հանգամանքներ, ապա վաղը՝ մարտի 7-ին, մինչեւ ժամը 20-ին «Նովոսելցովո-Վանաձոր» մայրուղային ջրատարը կվերսկսի աշխատանքը: [b]Վեոլիա Ջուր ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր