211652_close_icon
views-count11113 դիտում article-date 23:25 06-03-2018

Մեկնարկել են Արցախը Հայաստանին կապող 3-րդ ավտոճանապարհի կառուցման աշխատանքները

Մեկնարկել են Քարվաճառ-Նորաբակ-Սոթք՝ Արցախը Հայաստանին կապող երրորդ այլընտրանքային ավտոճանապարհի կառուցման նախապատրաստական աշխատանքները: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ քաղաքաշինության նախարարի առաջին տեղակալ Պավել Նաջարյանը՝ նշելով, որ այժմ ընթանում է գրունտների հիդրոերկրաբանական ուսումնասիրություն: «Քարվաճառ քաղաքից Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղ հասնելու և հիմնական մայրուղուն միանալու համար կկառուցվի մոտ 26 կմ երկարությամբ ավտոճանապարհ: Այսպիսով, կունենանք երրորդ բարեկարգ այլընտրանքային ճանապարհը, որն Արցախը կկապի մայր հայրենիքի հետ»,- նշել է քաղաքաշինության փոխնախարարը: Նրա խոսքով՝ կատարվում է խորքային և մակերևութային ուսումնասիրություն՝ ջրահեռացման համակարգերի, անհրաժեշտ ենթակառույցների, ինժեներական և արհեստական կառուցվածքների տեղադրման, ճիշտ լուծումներ տալու ուղղությամբ: Նոր ճանապարհի կառուցման աշխատանքներն, ըստ մեր զրուցակցի, կընթացքավորվեն եղանակի տաքացման հետ, և նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ: [url=http://artsakhpress.am/arm/news/82022/]Artsakhpress.am[/url]

Նմանատիպ նյութեր