5201 դիտում
12:30 06-03-2018
ՊԵԿ. կեղծ կոնյակի իրացման խոշոր փորձ է կանխվել
Պետական եկամուտների կոմիտեի հսկողական միջոցառումների շրջանակում օրերս Երևանում կանխվել է կեղծ կոնյակի իրացման փորձ: Մասնավորապես, օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի բնակիչ Ասատուր Ասատրյանը զբաղվում է կեղծ կոնյակների արտադրությամբ, շշալցմամբ և իրացմամբ:
Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել են օպերատիվ տեղեկությունները. «Մալաթիա 92» ԱԿ տոնավաճառի տաղավարներից մեկում հայտնաբերվել են կոնյակի արտադրության համար անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև կասկածելի ծագումով 103 շիշ կոնյակ, դատարկ շշեր, տուփեր, խցաններ, չօգտագործված ակցիզային դրոշմանիշեր, կոնյակի սպիրտ և սննդային այլ հավելումներ:
Պարզվել է նաև, որ կեղծված կոնյակներն իրացվել են ԱՁ Կարինե Միքայելյանի վարձակալած տարբեր տաղավարներում, ով, ի դեպ, Ասատուր Ասատրյանի կինն է: Իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են կոնյակի արտադրությամբ զբաղվող գործարանների թողարկած արտադրանքների հայտնի ապրանքանիշերի կեղծված տարբերակներ:
Փաստի վերաբերյալ կազմվել է համապատասխան արձանագրություն: Օրինախախտ քաղաքացին ներկայացրել է հայտարարություն և բացատրություն, ինչպես նաև տրամադրել է կեղծված պատրաստի արտադրանքը, հումք-նյութերը՝ դրանց հետագա հետազոտման նպատակով: Օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են՝ իրականացված ապօրինի գործունեության այլ հանգամանքները պարզելու նպատակով:
Ձեռնարկված միջոցառումներով բացահայտվել է ստվերային գործունեության ևս մեկ դեպք. օպերատիվ տեղեկություններն իրացնելիս Երևանում հայտնաբերվել է առանց պետական գրանցման փայտյա դռների արտարդամաս: Մոտ 50 քմ մակերեսով շինությունում միաժամանակ հայտնաբերվել են արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ, ինչպես նաև պատրաստի արտադրանք:
Նախնական տվյալներով ապօրինի գործունեության ընթացքում իրացվել է ավելի քան 220000 դրամ ընդհանուր արժեքով փայտյա դռներ:
Մեկ այլ դեպքով էլ բացահայտվել է հարկային դաշտը շրջանցելու ևս մեկ փորձ. օպերատիվ-հետախուզական միջոցառումներով հայտնաբերվել է Հրազդան-Ծաղկաձոր ճանապարհի վրա առանց պետական գրանցման գործող գիշերային ակումբ:
Ձեռք բերված նյութերով՝ հարկային իրավախախտման փաստով քաղաքացու նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ, կասեցվել է ապօրինի գործունեությունը:
Բոլոր դեպքերով էլ հաշվարկվում է պետության պատճառված վնասի չափը:
Նմանատիպ նյութեր
13697 դիտում
13:07 25-06-2018
ՊԵԿ տեսադաշտում՝ կեղծված ալկոհոլային խմիչքներն են. Երևանում բացահայտվել է կեղծ կոնյակի խոշոր խմբաքանակ
5971 դիտում
20:35 12-04-2019
Ոստիկանները բացահայտել են կեղծ փողերի իրացման դեպք. հայտնաբերվել է 14.000 կեղծ եվրո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2723 դիտում
16:48 12-02-2018
ՊԵԿ-ը լվացքի կեղծված փոշու իրացման փորձ է կանխել
Այս բաժնից
772 դիտում
09:06 29-03-2024
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ Արարատի ու Կոտայքի մարզերում
457 դիտում
23:27 28-03-2024
ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, որը որ իրենն է, չի լինելու այդպիսի բան․ դա անհնար է․ Ալեն Սիմոնյան