211652_close_icon
views-count89995 դիտում article-date 12:17 06-03-2018

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Երևանում տեղի ունեցած 7 ավտոմեքենաների խոշոր ու շղթայական ավտովթարից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ Երևանում մարտի 3-ին տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարից, երբ Կոմիտաս պողոտայի և Գրիբոյեդով փողոցների խաչմերուկում բախվել էին 7 տրանսպորտային միջոց, իսկ մեկ այլ ավտոմեքենա էլ, ով «գոնկավատ էր եղել» վթարում հայտնված Mercedes-ի հետ, դիմել էր փախուստի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանապահային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է՝ Mercedes մակնիշի 39 GG 039 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 21-ամյա Կարեն Թադևոսյանը, Volkswagen մակնիշի 78 MN 008 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 32-ամյա Վահան Հովհաննիսյանը, Daewoo մակնիշի 25 ՍՍ 403 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ, 45-ամյա Գարեգին Առաքելյանը: Mercedes մակնիշի 86 PP 868 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Հ. Էմին փողոցի բնակիչ, 26-ամյա Րաֆֆի Պետրոսյանը, Toyota մակնիշի 15 ԼX 015 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ, 29-ամյա Անդրանիկ Հարությունովը, Toyota մակնիշի 35 NR 324 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Զ. Քանաքեռցու փողոցի բնակիչ, 29-ամյա Գոռ Մանուկյանը, Mitsubishi մակնիշի 34 CQ 720 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Բաղրամյան 2-րդ նրբանցքի բնակիչ, 28-ամյա Գոռ Գրիգորյանը: Վթարի հետևանքով Գ. Գրիգորյանը, ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Սերգեյ Բոյաղչյանը տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդ Կ. Թադևոսյանը՝ «Նաիրի» բժշկական կենտրոն: 3 հոգի, ովքեր տեղափոխվել էին հիվանդանոցներ, հրաժարվել են բժշկական օգնությունից և գնացել են տուն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Կ, Թադևոսյանը աշխատում է «Կաբինետ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն, Toyota-ի վարորդ Ա. Հարությունովը աշխատում է «Ա. Հարությունյան» ԱՁ-ում՝ որպես տնօրեն, վարորդներից Գ. Գրիգորյանը աշխատում է «ԹԵԼ-ՍԵԼ» ՍՊԸ-ում՝ որպես զարգացման մենեջեր: Ըստ Ոստիկանության ստացած օպերատիվ տվյալների՝ վթարի մեղավորները եղել են Mercedes մակնիշի 39 GG 039 համարանիշի ավտոմեքենայի վարորդ Կ. Թադևոսյանը, ով մեկ այլ ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդի հետ «»գոնկավատ են» եղել, ինչից հետո տեղի է ունեցել խոշոր ու շղթայական ավտովթարը: Ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդը դիմել է փախուստի: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առեղծվածային ռուսական համարանիշներով ավտոմեքենայի վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից [url=https://shamshyan.com/hy/article/2018/03/03/1090562/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, մարտի 3-ին խոշոր ու շղթայական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Կոմիտաս պողոտա-Գրիբոյեդով փողոցի խաչմերուկում՝ «ՍԱՍ»-ի սուպերմարկետի հարևանությամբ, բախվել էին Volkswagen մակնիշի 78 MN 008 համարանիշի, Mercedes մակնիշի 39 GG 039 համարանիշի, «Daewoo Nexia» մակնիշի 25 ՍՍ 403 համարանիշի, «Mercedes» մակնիշի 86 PP 868 համարանիշի, Mitsubishi Pajero մակնիշի 34 СQ 720 համարանիշի, Toyota Altezza մակնիշի 15 ԼX 015 համարանիշի և Volkswagen մակնիշի 35 NR 324 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 6 հոգի տեղափոխվել էին հիվանդանոցներ: Օպերատիվ էին գործել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբերը և Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի ծառայողները, և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարարները Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ օպերատիվորեն ժամանել էին ապահովագրական ընկերություների ներկայացուցիչները, մինչդեռ 30 րոպեից ավելի էր, Երևանի ճանապարհային ոստիկանությունից ծառայող չէր բարեհաճել ժամանել դեպքի վայր: Նրանց փոխարեն երթևեկությունը նշված հատվածում կարգավորում էին Արաբկիրի ոստիկանները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 97+
97+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր