211652_close_icon
views-count2796 դիտում article-date 09:37 06-03-2018

Գերակա հայտարարված ճյուղը չեզոքացնում են. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներն արդեն տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնում են Հարկային օրենսգրքի փոփոխություններից բխող հնարավոր վնասների մասին: Նշենք, որ հունվարի 1–ից ուժի մեջ մտած նոր Հարկային օրենսգրքի համաձայն՝ 150 հազարից մինչև 2 միլիոն դրամ աշխատավարձ ստացողների եկամտային հարկը 26%–ից բարձրացել է 28%–ի, իսկ 2 միլիոն դրամից ավելի ստացողները հարկվում են 36%–ով: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը «Փաստ»–ի հետ զրույցում նշեց, որ փոփոխությունը տարեկան մոտ 15 միլիոն ԱՄՆ դոլարի վնաս է տալիս ոլորտին: «Ընկերությունները ստիպված են կոմպենսացնել աշխատակիցների կորուստները: Դա տեղի է ունենում այն ներքին միջոցների հաշվին, որոնք պետք է ծախսեին կրթության, վերապատրաստման, ինչպես նաև մարկեթինգի վրա: Այս դեպքում, սակայն, ընկերությունները ստիպված կոմպենսացնում են աշխատակիցների կորուստները, որպեսզի նրանք չհեռանան»,– ընդգծեց Կարեն Վարդանյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր