2853 դիտում
19:06 05-03-2018
ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը
Փետրվարի 28-ից մարտի 12-ը Հայաստանում է Արժույթի միջազգային հիմնադրամի կենտրոնական գրասենյակի պատվիրակությունը: Այսօր պատվիրակության անդամներին ընդունել է ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում, անդրադառնալով կոմիտեի շուրջ մեկ ու կես տարվա իրականացրած բարեփոխումներին, պատվիրակության անդամները փաստել են տեսանելի և տպավորիչ արդյունքների մասին՝ բարձր գնահատելով եկամուտների շարունակական աճը, կոմիտեի կառուցվածքային օպտիմալացման միջոցառումները և այդ համատեքստում աշխատանքների կազմակերպման նոր գործելաոճը:
ՊԵԿ նախագահը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատականի համար և նշել, որ փոփոխությունների իրականացման հիմքում դրվել է բիզնեսի համար առավելագույն հարմարավետ միջավայրի ապահովման սկզբունքը: Վարդան Հարությունյանի խոսքով՝ առաջիկա երկու-երեք տարում ՊԵԿ վարչարարությունն ուղղվելու է եկամուտների թերհայտարարագրման, իրացման շրջանառությունների ֆիքսման, հարկերից խուսափելու գործելաոճի բացառմանն ուղղված միջոցառումների իրականացմանը, և այդ համատեքստում մեծապես կարևորվում է վարչարարական այնպիսի գործիքակազմի կիրառումը, որն առավելագույն արդյունք կապահովի՝ միաժամանակ աննկատ մնալով բիզնեսի համար:
ՊԵԿ նախագահն ակնկալում է արդյունավետ համագործակցություն ԱՄՀ-ի հետ. «Մենք շատ վճռական ենք տրամադրված, որպեսզի Հայաստանը դառնա այն երկիրը, որտեղ ներդրումների համար բարենպաստ եղանակ կստեղծվի, որի ձևավորման հարցում հարկային քաղաքականությունը կարևորագույն գործիք է», -նշել է ՊԵԿ նախագահը:
ՊԵԿ տարբեր ստորաբաժանումների հետ հանդիպումների արդյունքում՝ ԱՄՀ պատվիրակությունը նախատեսում է առաջիկա երկու-երեք տարում տեխնիկական աջակցություն ցուցաբերել կոմիտեին՝ նախատեսվող բարեփոխումներն արդյունավետ իրականացնելու գործում: Կողմերը երկուստեք ընդգծել են համագործակցության արդյունավետությունը և այն շարունակելու պատրաստակամություն հայտնել։
[b]ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
6993 դիտում
15:20 20-10-2017
Վարդան Հարությունյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը
6380 դիտում
19:18 15-09-2017
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը
2809 դիտում
14:36 06-07-2018
ՊԵԿ նախագահն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի պատվիրակությանը
Այս բաժնից
928 դիտում
21:09 23-01-2025
ԲՏԱ նախարարն այցելել է PMI Science գիտահետազոտական կենտրոն
793 դիտում
20:46 23-01-2025
Վարչապետը հանդիպում է ունեցել աշխարհում առաջատար ներդրումային բանկերից մեկի՝ Goldman Sachs-ի նախագահ հետ
817 դիտում
20:22 23-01-2025
Երեւանում կայացել է «Միասին հանուն խաղաղության եւ ժողովրդավարության» թեմայով պանելային քննարկումը