36521 դիտում
11:44 05-03-2018
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. 49-ամյա քաղաքացին էլեկտրիկի հետ վիճելուց հետո ահազանգել է «911» և հայտնել, որ ատոմակայանը պայթեցնելու են
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Մեծամորի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 4-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։
Ժամը 10։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Հայաստանի ատոմային էլեկտրակայանը պայթեցնելու են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախուզության խմբի ծառայողները Մեծամորի ոստիկանապետ Արթուր Ֆրանգյանի գլխավորությամբ կարճ ժամանակում պարզել են, որ ահազանգողը եղել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Տիգրան Խաչատրյանը, ով Մեծամորի ոստիկանների կողմից հայտնաբերվել և բերման է ենթարկվել Մեծամորի ոստիկանություն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս հայտարարել է, որ ինքը այդ կեղծ ահազանգը կատարել է, քանի որ էլեկտրիկը իրենից իր կողմից սպառված էլեկտրաէներգիայի գումարն է պահանջել և հայտնել է, որ եթե նա վճարումը չկատարի, ինքը կհոսանքազրկի նրա բնակարանը, ինչից հետո է Տ. Խաչատրյանը ահազանգել է «911»։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
64153 դիտում
20:08 07-09-2017
Արտակարգ դեպք Երևանում. ամուսինը կնոջ հետ վիճելուց հետո ինքնավնասում է կատարել. ժամանել են փրկարարները՝ հոգեբանի հետ
40983 դիտում
11:41 09-08-2017
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Արգել գյուղում հայտնաբերվել է նույն գյուղի 47-ամյա էլեկտրիկի դին