211652_close_icon
views-count6752 դիտում article-date 23:00 04-03-2018

Լեհաստանում բնակելի շենքում գազի պայթյունից զոհվել է 4 հոգի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լեհաստանի Պոզնան քաղաքում՝ բնակելի շենքում տեղի է ունեցել գազի պայթյուն: Պայթյունից փլվել է շենքի մի հատվածը, զոհվել է 4 մարդ: Փլատակների տակ դեռ կարող են լինել մարդիկ, որոնց փորձում են գտնել վարժեցրած շների միջոցով: Երեք հոգու արդեն հաջողվել է փլատակների տակից դուրս բերել: Պայթյունը տեղի է ունեցել կեսօրից հետո: Շենքի 18 բնակարաններից չորսը վերականգնման ենթակա չեն: Տուժել է 22 մարդ: Հիվանդանոց տեղափոխվածներից երեքի վիճակը ծանր է: Իրավապահ մարմինները հայտնել են, որ հետաքննչական գործողությունները կսկսվեն երուշաբթի, երբ փրկարարական աշխատանքներն ավարտվեն: Շենքի բնակիչներին քաղաքային իշխանությունները տեղավորել են մոտակայքում գտնվող հյուրանոցում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր