211652_close_icon
views-count16183 դիտում article-date 18:21 04-03-2018

«Ուդինեզեի» հետ խաղից առաջ այսօր հյուրանոցում մահացած են գտել «Ֆիորենտինայի» ավագին

Այսօր 31 տարեկան հասակում հանկարծամահ է եղել «Ֆիորենտինայի» ավագ Դավիդե Աստորին: Թիմը այժմ գտնվում է Ուդինեյում, որտեղ պետք է կայանար Իտալիայի առաջնության 27-րդ տուրում «Ուդինեզեի» հետ հանդիպումը: Աստորիին մահացած են գտել հյուրանոցի իր համարում: «Ուդինեզեի» հետ հանդիպումը պաշտպանի մահվան առթիվ չեղարկվել է: Նախնական տեղեկություններով, Աստորին մահացել է քնած ժամանակ: Նա ուներ 2 տարեկան մեկ դուստր: Աստորին «Միլանի» սան էր: Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Կալյարիում», «Ռոմայում» և «Ֆիորենտինայում»: Նա 14 հանդիպում էր անցկացրել նաև Իտալիայի հավաքականի կազմում:

Նմանատիպ նյութեր