211652_close_icon
views-count4872 դիտում article-date 23:36 03-03-2018

«Ոսկե մորին» ներկայացրել է 2017-ի վատագույն ֆիլմը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ամերիկյան «Ոսկե մորի» հակամրցանակի կազմակերպիչները հայտնել են 2017 թվականի վատագույնը ֆիլմը: Այն դարձել է ռեժիսոր Տոնի Լեոնդիսի «Էմոջի ֆիլմը»: Կինոնկարը հակամրցանակը ստացել է վատագույն սցենարի համար, իսկ Լեոնդիսը ճանաչվել է վատագույն ռեժիսորը: Նախորդ տարվա վատագույն ֆիլմի կոչմանը հավակնում էին նաև «Մալիբուի փրկարարները», «Հիսուն երագներից ավելի մուգ», «Տրանսֆորմերներ. վերջին ասպետը» և «Մումիան»: Տղամարդու վատագույն դերի համար հակամրցանակին արժանացել է Թոմ Քրուզը, որը խաղացել է «Մումիայում», իսկ կնոջ վատագույն դերի հակամրցանակը ստացել է Թայլեր Փերին՝ «Հելոուին Մեդեի-2» ֆիլմում իր դերի համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր