211652_close_icon
views-count6761 դիտում article-date 20:42 03-03-2018

Մայկոպի մանկապարտեզում զանգվածային թունավորումների արդյունքում հիվանդանոց է տեղափոխվել 34 հոգի

Ռուսաստանի Ադիգեյի երկրամասի Մայկոպ քաղաքի մանկապարտեզներից մեկում տեղի է ունեցել սննդի զանգվածային թունավորում: Հիվանդանոց են տեղափոխվել 14 երեխա և 20 մեծահասակ: Մանկապարտեզը փակ է կարանտինի համար: «Հիվանդների վիճակը բավարար է: Նրանց ամբողջ ծավալով բուժօգնություն է ցուցաբերվում», հայտնել է քաղաքային իշխանությունը: Ռուսաստանի սննդի վերահսկման ծառայությունը հայտարարել է, որ իրավիճակը վերահսկողության տակ են վերցրել: Գերատեսչության տվյալներով, թունավորման պատճառ է դարձել սուր աղիքային վարակը: Այժմ մանկապարտեզում սանիտարական մշակումներ և դեզինֆեկցիա են իրականացվում:

Նմանատիպ նյութեր