211652_close_icon
views-count3398 դիտում article-date 16:42 03-03-2018

Դպրոցներում ԱԻՆ ՓԾ վարժանքները շարունակվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակում՝ մարտի 2-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Երևանի Ավան վարչական շրջանի թիվ 180 հիմնական դպրոցում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Անձնակազմի և աշակերտների պաշտպանության կազմակերպումն ու իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում» թեմայով: Ուսումնավարժության նպատակներն էին. • կատարելագործել փրկարարական, վթարավերականգնողական և նախնական բժշկական օգնության հմտությունները, • ստուգել կազմավորումների պատրաստվածությունը ստեղծված իրավիճակում իրենց առջև դրված խնդիրների կատարման ուղղությամբ, • կատարելագործել դպրոցի կազմավորումների և արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը: Միջոցառմանն ընդգրկված էին թիվ 180 հիմնական դպրոցի ուսուցչական անձնակազմը, կապի և ազդարարման, փրկարարական, որոնողափրկարարական և բժշկական կազմավորումները, ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության Ավան բաժինը և շտապ բուժօգնության 1 բրիգադ: Հնչեց «Օդային տագնապ» ազդանշանը, որից հետո դպրոցից ահազանեցին «911» ծառայություն: Իրականացվեց դպրոցի անձնակազմի ազդարարում, այնուհետև աշխատակիցների և աշակերտների պատսպարում՝ շուրջ 730 մարդ: Հետախուզությունից հետո դպրոցի փրկարարական օղակը շենքից դուրս բերեց 3 «տուժածի», որոնց տեղում ցուցաբերվեց առաջին օգնություն: Ուսումնավարժության ավարտին մասնակիցները վերլուծեցին իրականացված գործողությունները՝ մատնանշելով ուժեղ և թույլ կողմերը, ընդգծելով հանրակրթական դպրոցներում նման միջոցառումների անցկացման ու կարողությունների բարձրացման նշանակությունը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր