211652_close_icon
views-count39992 դիտում article-date 11:03 03-03-2018

Արտակարգ դեպք Արարատի մարզում. 52-ամյա տղամարդը վիճաբանության ժամանակ կրակել է 29-ամյա եղբորորդու ուղղությամբ. վերջինը վնասվածք է ստացել

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում փետրվարի 17-ին Արարատի մարզում տեղի ունեցած կրակոցի փաստով։ Երեկ՝ մարտի 2-ին, Ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզել են, որ այդ օրը Արարատ գյուղի բնակիչ՝ 52-ամյա Ղազար Ղազարյանը իրենց տան բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է իր եղբոր որդու՝ համագյուղացի, 29-ամյա Գագիկ Ղազարյանի հետ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիճաբանության ժամանակ Ղ. Ղազարյանը իր անվամբ հաշվառված «Իժ-27» տիպի 26 մմ տրամաչափի ողորկափող որսորդական հրացանից կրակել է Գ. Ղազարյանի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջինը աջ ձեռքի շրջանում ստացել է մարմնական վնասվածք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արարատի ոստիկանները հայտնաբերել են Ղ. Ղազարյանին, ով ինքնակամ ներկայացել է Ոստիկանություն և ներկայացրել նաև որսորդական հրացանը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր