211652_close_icon
views-count6181 դիտում article-date 10:24 03-03-2018

Դեսպանին հետ կանչելուց հետո նոր դեսպան չեն նշանակել, բայց դա չի խանգարում երկրների շփումներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն բավականին ժամանակ է Ռուսաստանը Ադրբեջանում դեսպան չունի: Վերջին դեսպանին հետ կանչելուց հետո ՌԴ ԱԳՆ–ն նոր դեսպան չի նշանակել: Ադրբեջանի իշխանությունները դրանից խիստ վիրավորված են: Համարում են, որ ռուսները դրանով արհամարհում են Ադրբեջանին: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի ղեկավարությունը իր «արբանյակ» լրագրողի միջոցով հարց է ուղղել այդ մասին: Զախարովան պատասխանել է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի համագործակցությունը շարունակվում է: Բաքվում աշխատում է ՌԴ դեսպանությունը: Դեսպանների ռոտացիան բնական գործընթաց է: Դեսպանի բացակայությունը չի խանգարում երկու երկրների շփումներին: «Դեսպաններին նշանակում է ՌԴ նախագահը: Երբ կնշանակի, այդ մասին տեղեկություն կտպագրվի նախագահի ադմինիստրացիայի կայքում»,– ասել է Մ. Զախարովան»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր