211652_close_icon
views-count4461 դիտում article-date 10:01 03-03-2018

Արման Սահակյանը կառավարությունից գումար է ուզում տարածքի վերանորոգման համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթ գրում է. «ՀՀ պետական գույքի կառավարման վարչությունը ընթացիկ տարում մտադիր է նորոգել վարչության աշխատակազմի կողմից զբաղեցրած տարածքները: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նրանք այդ տարածքները մտադիր են «ռեմոնտ անել» արգենտինահայ հայտնի գործարար Էռնեկյանի միջոցներով: Նշենք, որ դեռևս անցած տարի ավարտվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության նախկին շենքի` Կառավարական 2 մասնաշենքի օտարման հետ կապված գործարքները: Այն, ինչպես հայտնի է, գնվել է Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերության կողմից: Ըստ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության` այս ամենի արդյունքում տնտեսվել է 50 մլն 369 հազար դրամ: Եվ պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը կառավարությունից պահանջում է տնտեսված գումարը ծախսել վարչության աշխատակազմի կողմից զբաղեցվող տարածքների հիմնանորոգման վրա: Բանն այն է, որ ըստ պետական գույքի կառավարման վարչության` իրենք 2005 թվականից տեղակայված են Տիգրան Մեծի 4 հասցեում, որտեղ իբր 12 տարի նորոգման աշխատանքներ չեն իրականացվել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր