5699 դիտում
09:30 03-03-2018
Դուք իրավունք չունեք իմ սահմանադրական իրավունքը սահմանափակել. Խոսրով Հարությունյան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթ գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, ըստ էության, հակասահմանադրական է որակել կառավարության ներկայացրած «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների նախագիծը:
Բանն այն է, որ նախագծով առաջարկվում է բարձր կենսաթոշակից զրկել այն պաշտոնյաներին, որոնք կշարունակեն պաշտոնավարել կենսաթոշակային տարիքին հասնելուց հետո: «Կենսաթոշակի իրավունքը դա սահմանադրական իրավունք է: Այսինքն` կենսաթոշակը չենք վճարում` այս կամ այն քաղաքացու աշխատանքից հետո պակասած եկամուտները կոմպենսացնելու համար: Մեկը մյուսի հետ կապ չունի: Դա իրավունք է, հետևաբար որևէ մեկը չի կարող դա կասեցնել: Դուք իրավունք չունեք իմ սահմանադրական իրավունքը սահմանափակել»,- պնդել է Հարությունյանը:
Նկատենք, սակայն, չնայած դժգոհությանը` Հարությունյանն առաջին ընթերցման ժամանակ կողմ է քվեարկել այս նախագծին. այն ստացել է 88 կողմ, 6 դեմ և 1 ձեռնպահ ձայն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6844 դիտում
10:37 18-09-2020
Դուք իրավունք չունեք ինձ որևէ բան ասելու՝ ես հեղափոխության մասնակից եմ․ «Առավոտ»
16545 դիտում
20:28 08-03-2021
Դուք պարզապես չունեք ոչ մի իրավունք` թաքուն գործընթացներ իրականացնելու. պատգամավորները Տավուշ են գնացել
Այս բաժնից
727 դիտում
08:00 02-05-2024
Ծխախոտի շուկայում խնդիրները շարունակվում են․ «Ժողովուրդ»
745 դիտում
07:38 02-05-2024
Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ»
445 դիտում
07:22 02-05-2024
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»