211652_close_icon
views-count20497 դիտում article-date 23:30 02-03-2018

Հայտնի դեմքերը՝ «Արթնացիր» ֆիլմի պրեմիերային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ինչպես արդեն [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/27/1090187/]տեղեկարցել ենք[/url] մարտի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ՝ ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի նոր՝ «Արթնացիր» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը արդեն ցուցադրվում է՝ մեծ էկրաններին: [url=http://www.exklusivelife.com/2018/03/02-04.html]EXKLUSIVElife.com[/url]-ը ներկա է եղել ֆիլմի փակ դիտմանը, որին ներկա էին ֆիլմի դերասանական կազմը, ընկերներ, ինչպես նաև հայկական շոու բիզնեսի հայտնի և սիրված դեմքեր՝ Աշոտ Ղազարյանը՝ կնոջ հետ, Էրիկ Անթառանյանը կնոջ հետ, Ալեքսանդր Խաչատրյանը և այլք: Ներկա էին նաև «Արթնացիր» ֆիլմի սաունդթրեքի կատարողներ՝ «Նեմրա» խմբի անդամները: Ֆիլմի սցենարի հեղինակը, ռեժիսորը և պրոդյուսերը Տիգրան Նալչաջյանն է, բեմադրող օպերատորը` Պետիկ Ավետիսյանը, գլխավոր դերերում նկարահանվել են Տիգրան Նալչաջյանը, Օֆելյա Հարությունյանը, Միլենա Ավանեսյանը: Ֆիլմը երիտասարդ, հաջողակ ճարտարապետի՝ Կարենի մասին է, ով մտադիր է ամուսնության առաջարկություն անել իր ընկերուհուն՝ Լիլիթին: Նրանց վերջին հանդիպումից հետո Լիլիթը հեռախոսը պատահաբար թողնում է Կարենի ավտոմեքենայում, և անծանոթ համարից հնչած հեռախոսազանգը ամբողջությամբ փոխում է դեպքերի ընթացքը: Երբ Կարենը ճանապարհվում է Լիլիթի բնակարան՝ հեռախոսը վերադարձնելու, տեսնում է աստիճանների վրա քնած մի անծանոթ աղջկա... Հետաքրքիր շրջադարձեր, հոգեբանական ապրումներ, պայքար, սեր, ու այդ ամենի կիզակետում՝ երիտասարդ հերոսներն են։ Մեզ հետ զրույցում Տիգրանը ասաց, որ իրենց նպատակն է ֆիլմը ներկայացնեն ՀՀ մարզերի բնակիչների դատին ևս, իսկ արտաահմանում ցուցադրության մասին ռեժիսորը տեղեկացրեց, որ այս պահին հստակ ոչինչ ասել չի կարող: Օրվա հյուրասիրությունը «Իջևանի» գինու և կոնյակի գործարանինն էր: [b] Նյութը՝ Սիրանուշ ՇՄԱՎՈՆՅԱՆԻ Լուսանկարները՝ Էմին ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր