211652_close_icon
views-count2400 դիտում article-date 17:23 02-03-2018

Տարոն Մարգարյան. «Աշխատանքային ձեր ամենօրյա փաստաթուղթն ու ուղենիշը պետք է լինի Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը»

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի արտաքին կապերի, տրանսպորտի և կազմակերպական վարչությունների պետերի մասնակցությամբ, որի շրջանակում ոլորտների պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են 2017թ. կատարած աշխատանքների ու 2018թ. նախատեսված ծրագրերի մասին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ոլորտները համակարգող Երևանի քաղաքապետի խորհրդականները: Ոլորտ առ ոլորտ ներկայացնելով իր դիտարկումները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուների առջև հստակ խնդիր է դրել նույն հետևողականությամբ կյանքի կոչել նաև բոլոր այն ծրագրերը, որոնք ընդգրկված են Երևանի զարգացման 2018թ. ծրագրով: «Աշխատանքային ձեր ամենօրյա փաստաթուղթն ու ուղենիշը պետք է լինի Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը, քանի որ այն կազմվել է՝ հաշվի առնելով մեր բնակիչների առաջարկություններն ու դիտարկումները և ուղղված է առաջնահերթ բոլոր այն խնդիրների լուծմանը, որոնք նախանշվել են հենց մեր համաքաղաքացիների կողմից: Արձանագրելով մեր թիմի կողմից վերջին տարիներին կատարած աշխատանքների ծավալը՝ մեր համաքաղաքացիներն այսօր ակնկալում են ավելին, քանի որ համոզվել են, որ մեր թիմը կարող է ու կանի ավելին՝ հանուն Երևանի և երևանցու հարմարավետության: Սա շատ բարձր գնահատական է, ու մենք պարտավոր ենք արդարացնել մեր համաքաղաքացիների սպասելիքները», - ընդգծել է քաղաքապետը: Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետը խորհրդականներին մեկ անգամ ևս հանձնարարել է մշտական հսկողության տակ պահել բոլոր այն ոլորտների աշխատանքը, որոնք համակարգվում են նրանց կողմից: Տարոն Մագարյանը համոզմունք է հայտնել, որ ամենօրյա սրտացավ աշխատանքով թիմը կկարողանա իրականացնել բոլոր այն ծրագրերը, որոնք խոստացվել են երևանցիներին:

Նմանատիպ նյութեր