211652_close_icon
views-count4326 դիտում article-date 12:46 02-03-2018

Արմեն Սարգսյանը խոստացավ ներդնել իր երկար տարիների գիտելիքը, փորձառությունն ու ողջ եռանդը

Քիչ առաջ ԱԺ-ի կողմից ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանը արդյունքների հրապարակումից հետո իր շնորհակալությունը հայտնեց պատգամավորներին՝ քվեարկության համար և ասաց. «Շնորհակալ եմ բոլոր կողմ և դեմ քվեարկողներին։ Իմ երկար տարիների գիտելիքը, փորձառությունս և ողջ եռանդս կներդնեմ ՀՀ նախագահի պարտականությունները լիովին կատարելու և լիովին ծառայելու ՀՀ քաղաքացիներին ու մեր ողջ ժողովրդին»: Հավելեց, որ ակնկալում է նրանց աջակցությունն ու մասնակցությունը, ինչպես նաև ՀՀ բոլոր քաղաքացիների աջակցությունն ու մասնակցությունը մեր ապագա կարևոր հաղթանակներին՝ Արցախ, Հայաստան և Սփյուռք։ Հիշցնենք, որ քվեարկության՝ 90 կողմ և 10 դեմ ձայներով Ա. Սարգսյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։

Նմանատիպ նյութեր