211652_close_icon
views-count2986 դիտում article-date 10:31 02-03-2018

ԱԺ-ն շարունակում է աշխատանքը. տեղի կունենա ՀՀ 4-րդ նախագահի քվեարկությունը. ՈՒՂԻՂ

ՀՀ Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական քառօրյայի 4-րդ նիստը։ Այսօր տեղի կունենա 4-րդ նախագահը քվեարկությունը: Իսկ մինչ այդ, ԱԺ-ն շարունակում է քննարկել օրակարգում մնացած հարցերը: Նախ, ԱԺ-ն առաջին ընթերցմամբ, 86 կողմ, 6 դեմ ձայներով ընդունեց «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի նախագիծը: Այնուհետեւ անցավ ՍԴ անդամի նշանակման հարցը, որն ընդհատվել էր երեկ: Հիշեցնենք, որ արդեն ընտրվել են Բարձրագույն դատական խորհրդի 5 անդամները։ ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ է ընտրվել Գևորգ Կոստանյանը՝ այդ պաշտոնում փոխարինելով Հրայր Թովմասյանին: Իսկ նախօրեին էլ սկսվել է ՍԴ անդամի ընտրության հարցը. այդ պաշտոնի համար իշխանությունն առաջարկել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Ընդհանուր առմամբ, ԱԺ այս քառօրյայում ընդգրկված է 18 հարց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր