211652_close_icon
views-count45993 դիտում article-date 20:53 01-03-2018

Մահվան ելքով վրաերթ կատարածին, ում փոխարեն եղբայրն էր ներկայացել որպես վարորդ, դատարանը չկալանավորեց, գրավի դիմաց ազատ արձակեց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Փետրվարի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գալստյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթ վարչական շրջանի դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի բնակիչ, 38-ամյա Գեղամ Հովհաննիսյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Ռոբերտ Պապոյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ չի բավարարել քննիչի միջնորդությունը, գրավ է կիրառել և ազատ արձակել: Վերջինս մեղադրվում է փետրվարի 10-ին Երևանում իրեն պատկանող KIA մակնիշի ավտոմեքենայով հետիոտնին մահվան ելքով վրաերթի ենթարկելու մեջ, ով դեպքի վայրից դիմել էր փախուստի, և կարճ ժամանակ անց նրա եղբայրը՝ 33-ամյա Սևակ Հովհաննիսյանն էր մեղայականով ներկայացել Ոստիկանության Շենգավիթի բաժին, իբր ինքն է եղել մեքենայի ղեկին: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/02/24/1089960/]ավելի վաղ [/url]հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, Երևան քաղաքի դատախազության ծառայողները Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչների հետ ձեռնարկված օպերատիվ տեղեկություններով պարզել էին Երևանում փետրվարի 10-ին մահվան ելքով վրաերթ կատարած իրական վարորդի ինքնությունը, ում փոխարեն Ոստիկանության Շենգավիթի բաժին էր մեղայականով ներկայացել նրա եղբայրը՝ Երևան քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 33-ամյա Սևակ Հովհաննիսյանը։ Երևան քաղաքի դատախազության և քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ծառայողերը հսկայական աշխատանքների արդյունքում պարզել էին, որ վրաերթը կատարել էր 38-ամյա Գեղամ Հովհաննիսյանը, ով փետրվարի 24-ին, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գեղամ Գրիգորյանի որոշմամբ ձերբակալվել էր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նուբարաշենի բանտից ազատ էր արձակվել Ս. Հովհաննիսյանը, ով, չգիտես ինչու, եղբոր կատարած հանցագործությունը իր վրա էր վերցրել, ու եթե Երևանի դատախազությունում և քննչական վարչությունում պրոֆեսիոնալ մոտեցում չցուցաբերեին, ապա իրական կասկածյալը կմնար ազատության մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչ Գ. Գալստյանը միջնորդություն էր ներկայացնելու դատարան, որպեսզի Գ. Հովհաննիսյանը վերցվի երկամսյա կալանքի։ Երևանի դատախազության և քննչական վարչության ծառայողներն ապացուցեցին, որ հավատարիմ են իրենց որդեգրած սկզբունքներին, այն է՝ իրական հանցագործը պետք է հայտնաբերվի, իսկ անմեղները չպետք է անհիմն կալանավորվեն ու դատապարտվեն։ Իրավապահներն իրենց պրոֆեսիոնալ գործողության արդյունքում ապացուցեցին, թե ում օրն է 40 օր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր