211652_close_icon
views-count2455 դիտում article-date 19:47 01-03-2018

Ավտոգազալցման շարժական կայանի շահագործման միջոցով ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ՀՀ Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ Ա. Գ.-ն Երևան քաղաքի բնակչուհու անվամբ հաշվառված «ԶԻԼ-130» մակնիշի խոտանված հաշվառման համարանիշներով ավտոմեքենայի վրա, առանց համապատասխան թույլտվության, տեղադրել է ավտոմեքենաների գազալցման շարժական կայան և 2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում, առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության, Ձորագյուղ գյուղի վարչական տարածքում իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրություն: Հիշյալ ավտոմեքենայի վրա տեղադրված գազալցման շարժական կայանից Ա.Գ-ն իրականացրել է բնական գազի մանրածախ վաճառք, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է զգալի վնաս: Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են առանց հատուկ թույլտվության ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու հանցագործության հատկանիշներ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազության դատախազի կողմից կայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու մասին որոշում: Նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնին: Ավելի վաղ տեղեկացվել է, որ ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից ուսումնասիրվում է արտադրական վտանգավոր օբյեկտ համարվող հեղուկ գազի, բնական (սեղմված) գազի, շարժական լցավորման կայանների շահագործման տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահպանման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը: Չնայած ուսումնասիրությունները դեռևս շարունակվում են, սակայն արդեն իսկ արձանագրվել են առանց օրենքով սահմանված կարգով պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության ենթարկվելու և ռեեստրում գրանցվելու, կամ ապօրինի վերասարքավորված, խոտանված, անգամ մեկ ուրիշ ավտոտրանսպորտային միջոցի պատկանող պետհամարանիշներով ավտոմեքենանելով շարժական գազալցակայաններ շահագործելու բազմաթիվ դեպքեր: Նմանատիպ շարժական գազալցավորման կայաններ շահագործող ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հայտնաբերելու, դրանց շահագործումը արգելելու, ոլորտը կարգավորող նորմատիվ ակտերի խախտումների դեպքում օրենքով սահմանված վարչական պատասխանատվության հարցերը լուծելու նպատակով ՀՀ դատախազության ստորաբաժանումների կողմից ՀՀ ԱԻՆ, ՀՀ ոստիկանության և ՀՀ ՊԵԿ համապատասխան ծառայություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [b] ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր