211652_close_icon
views-count4082 դիտում article-date 14:17 01-03-2018

Մադրիդում տեղի է ունեցել Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառում

Փետրվարի 25-ին ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Իսպանիայում ՀՀ դեսպանության և Մադրիդի «Հայ տուն» միության համատեղ ջանքերով Մադրիդում տեղի ունեցավ Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» արցախյան հերոսամարտի մոտիվներով նկարահանված ֆիլմի ցուցադրությունը, որը ներկայացվեց հեղինակի կողմից: ԻԹ-ում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն իր ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց Միքայել Պողոսյանին ներկայության և կատարված աշխատանքի համար, անդրադարձ կատարեց արցախյան հերոսամարտին և շարժման 30-ամյակին՝ շեշտելով հայկական համայնքներում նման մշակութային և ուսուցողական միջոցառումների կազմակերպման անհրաժեշտությունը: Ֆիլմի ավարտից հետո կազմակերպվեց հետաքրքիր և բուռն քննարկում հեղինակի և ներկաների միջև: Միջոցառմանը ներկա էին շուրջ 150 հանդիսատես՝ հայ համայնքի ներկայացուցիչներ, իսպանացի երիտասարդներ, համալսարականական շրջանակների և ԶԼՄ ներկայացուցիչներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր