211652_close_icon
views-count2067 դիտում article-date 10:25 01-03-2018

ԱԺ-ում մեկնարկել է ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածության քննարկումը. ՈՒՂԻՂ

ՀՀ Ազգային ժողովում, այսօր՝ մարտի 1-ին, խորհրդարանը հրթական նիստում քննարկում է ՀՀ 4-րդ նախագահի ընտրության հարցը: Հիշեցնենք, որ միակ թեկնածուն իշխող կոալիցիան է ներկայացրել՝ Արմեն Սարգսյանը: Նրա թեկնածությանը քվեարկությունը կկայանա վաղը՝ մարտի 2-ին: ԱԺ օրակարգում է նաև ՍԴ անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնի համար իշխանությունն առաջարկել է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Ընդհանուր առմամբ, ԱԺ այս քառօրյայում ընդգրկված է 18 հարց: Հիշեցնենք, որ ԱԺ այս քառօրյայի օրակարգում կան բազմաթիվ օրինագծեր, որոնք պետք է ընդունվեն երկրորդ ընթերցմամբ: Դրանց թվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին օրինագծերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր