211652_close_icon
views-count11759 դիտում article-date 22:32 28-02-2018

Տիբո Կուրտուա. Կոնտեն պետք է բացատրություն տա

«Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան մեկնաբանել է Էդեն Ազարի փոխարինումը՝ Անգլիայի առաջնության 28-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ խաղում (1:2): «Մենք գոլ խփելու հետո պատասխան գոլ կերանք, ինչպես՝ «Բարսելոնայի» հետ խաղում: Մենք չպետք է պարտվեինք: Ես չեմ հասկանում, թե ինչու փոխարինվեց Ազարը: Ես չէի սպասում, որ մարզիչը նրան կփոխարինի, բայց այդպիսին է Կոնտեի որոշումը: Նա պետք է բացատրություն տա, ես չեմ կարող նրա մտքերը կարդալ: Ազարի պես խաղացողները պետք է խաղադաշտում լինեն բոլոր 90 րոպեները: Բա միշտ կարող է ինչ որ ավելիշատ բան տալ հարձակման գծում», ասել է Կուրտուան:

Նմանատիպ նյութեր