211652_close_icon
views-count13746 դիտում article-date 21:01 28-02-2018

Արսեն Վենգեր. Ո՞ւմ է խանգարում իմ աշխատանքը «Արսենալում»

«Արսենալի» գլխավոր մարզիչԱրսեն Վենգերը պատասխանել է ակումբում իր ապագայի վերաբերյալ հարցին: «Ես արդեն բազմիցս եմ պատասխանել այդ հարցին: Կարող եմ նույնը նորից կրկնել: Միթե՞ իմ ապագան «Արսենալում» խանգարում է ձեզ հանգիստ քնել: Ես զարմանում եմ, որ ամեն անգամ ստիպված եմ լինում նորից ու նորից պատասխանել իմ ապագայի մասին հարցին: Ես մերժել եմ բազմաթիվ առաջարկներ՝ հարգելով իմ պայմանագիրը, բայց,չնայած դրան, անընդհատ պատասխանում եմ այդ հարցին», ասել է Վենգերը:

Նմանատիպ նյութեր