211652_close_icon
views-count4810 դիտում article-date 18:56 28-02-2018

Վարչապետին հաջողվել է ապահովել տնտեսական աճի այնպիսի ցուցանիշներ, որոնց չէր հաջողվում հասնել 2008թ.-ից ի վեր. Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանն իր [url=https://www.facebook.com/photo.php?fbid=192997380769345&set=a.102751246460626.3928.100001772530138&type=3&theater]ֆեյսբուքյան էջում [/url]գրում է. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությանը 1 տարվա ընթացքում հաջողվել է ապահովել ՀՆԱ աճի վերջին 10 տարվա լավագույն ցուցանիշը՝ 7.5%: Այստեղ կցանկանայի 2 կարևոր շեշտադրում անել: Առաջինն այն է, որ 2017 բյուջեով կառավարությունը նպատակադրել էր ապահովել 3.2 տոկոս տնտեսական աճ, այսինքն գրանցված ցուցանիշը գերազանցում է կառավարության՝ իր իսկ կողմից սահմանած նշաձողն ավելի քան 2 անգամ: Երկրորդ կարևոր հանգամանքը կայանում է նրանում, որ ի սկզբանե վարչապետ Կարեն Կարապետյանն ընդգծում էր, որ 2017 թվականը դիտարկվում է որպես ախտորոշման, գույքագրման, «սանիտարիզացիայի», պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման տարի՝ ընդգծելով, որ եթե կառավարությանը հաջողվի թվայնացնել թիրախները, ազատվել ավելորդ ու անարդյունավետ օղակներից, արդիականացնել պետական որոշումների կայացման համակարգը, դա շատ լուրջ հիմք կստեղծի` յուրաքանչյուր հաջորդ տարի կայուն տնտեսական աճ ապահովելու համար: Փաստորեն վարչապետին հաջողվել է ոչ միայն հստակ քայլեր իրականացնել այս բոլոր խնդիրների ախտորոշման, թվայնացման և լուծման ուղղություններ մատնանշելու ուղղությամբ, այլ նաև ապահովել տնտեսական աճի այնպիսի ցուցանիշներ, որոնց չէր հաջողվում հասնել 2008թ.-ից ի վեր:

Նմանատիպ նյութեր