211652_close_icon
views-count2694 դիտում article-date 15:15 28-02-2018

Աջ ղեկով մեքենաների ներմուծումը կարգելվի ապրիլի 1-ից. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ փետրվարի 28-ին, «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» երկրորդ ընթերցումն է իրականացրել։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանը նշեց, որ նախագծի վերաբերյալ ստացվել են առաջարկություններ։ Նախագծով նախատեսվում է ապրիլի 1-ից արգելել աջ ղեկով մեքենաների ներմուծումը ՀՀ։ Նաև օրենքից հանվում է ժամանակավոր բառը, իսկ նախկինում թույլատրվող հոկտեմբերի 1-ը ժամկետը հանվում է։ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը նշեց, թե պատգամավորները հարցեր չեն ներկայացրել գրավոր կարգով, հետեւաբար հարցեր չեն լինելու։ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելիքյանն էլ նշեց, որ հանձնաժողովում քննարկել են օրինագիծը, խնդրեց նախագիծն ընդունել ամբողջությամբ և երկրորդ ընթերցմամբ։ Միայն «Ծառուկյան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանն է նշել, թե չարժեր արգելքը դնել ապրիլի 1-ից, պետք էր սպասել ԵԱՏՄ-ում բոլոր սահմանափակումների ընդունմանը, նոր անցնել արգելքին։ Այսպիսով, ըստ պատգամավորի, հարված է հասցվում բնակչությանը՝ արգելելով գնել մատճելի և թարմ մեքենաները։ Օրինագծի քվեարկությունը կիրականացվի ավելի ուշ։

Նմանատիպ նյութեր