211652_close_icon
views-count4130 դիտում article-date 15:39 28-02-2018

Գևորգ Կոստանյանն ընտրվել է ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Գևորգ Կոստանյանն ընտրվել է ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը հայտնեց, որ փակ քվեարկությանը 105 պատգամավորից մասնակցել է 93-ը։ Կողմ է քվեարկել 63, դեմ՝ 30 պատգամավոր։ Գ. Կոստանյանը շնորհակալություն հայտնեց քվերակողներին և ասաց. «Ես հարգում եմ սկզբունքայնությունը, քանի որ ինքս էլ հետևողական, սկզբունքային մարդ եմ»։

Նմանատիպ նյութեր