211652_close_icon
views-count3650 դիտում article-date 14:09 28-02-2018

Արա Աբրահամյանի ծրագրերը մեծ ռազմավարական նշանակություն ունեն. Vesti.am

[url=http://vesti.am/archives/180114?lang=am]Vesti.am[/url]-ը հրապարակել է մի խումբ մանկավարժների նամակը, որում ասվում է. «Խոր վրդովմունքով տեղեկացանք համացանցում Արա Աբրահամյանի հասցեին ՌԴ-ում քիչ հայտնի ոմն գործարար Ռուբեն Գրիգորյանի հրահրած «անզուսպ խրախճանքին»: Պարո՛ն Գրիգորյան, իրեն հարգող մարդը չպետք է իր գործնական խնդիրներն անձնականի վերածի, քանի որ համացանցի օգտատերերը պարտավոր չեն իմանալ, թե ինչպես եք դուք ուրիշի սպիտակեղենը փորփրում: Այնուհանդերձ, մենք մեր պարտքն ենք համարում անդրադառնալ այս թեմային, որն անուղղակի վերաբերում է նաև մեզ: Արա Աբրահամյանի հետ ձեր գործնական խնդիրները մեզ չեն հետաքրքրում: Հարգեք ձեզ, իսկ մենք հարգանք ենք պահանջում մեր՝ օգտատերերիս հանդեպ: Մի՛ լցրեք համացանցը ձեր բամբասանքներով: Ավելի քան 20 տարի է, ինչ մեր հանրապետության ծնողական, դպրոցական հանրությունն աշխատում է Արա Աբրահամյանի հետ, այնպես որ գիտենք հանրապետության համար նրա արած օգտակար գործերի մասին, մասնավորապես դպրոցների համակարգչայնացման ծրագրին: Եվ դա այն տարիներին, երբ դպրոցներում համակարգիչներն անիրականանալի երազանքներ էին: Աբրահամյանի հսկայական ֆինանսական աջակցության շնորհիվ ավելի քան 700 դպրոց և բուհ նվեր են ստացել համակարգչային դասարաններ և լսարաններ: Իրականացված «Հայաստանի և Արցախի դպրոցների համակարգչայնացումը` համազգային հոգատարություն» ծրագիրը հանրապետության համար մեծ ռազմավարական նշանակություն ունեցավ: Եվ պատահական չէ, որ այս նախաձեռնությանը արձագանքել են բազմաթիվ հայ գործարարներ: Բայց, ցավոք, դուք այդ ցուցակում չկայիք: Ռուսաստանի հայերի նախաձեռնությամբ և Արա Աբրահամյանի ֆինանսական միջոցների շնորհիվ ձեռք է բերվել 400 համակարգիչ՝ հանրապետության մարզերում անապահով ընտանիքների երեխաների ու երիտասարդների, ինչպես նաև հաշմանդամություն ունեցողների համար համակարգչային կենտրոններում անվճար ուսուցում կազմակերպելու համար: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://vesti.am/archives/180114?lang=am]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր