ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների ընտրության հարցն է
Մարտի 1-ին կայանալիք ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի օրակարգում ընդգրկվել է Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի դատավոր անդամների ընտրության հարցը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Դատական դեպարտամենտի Արարողակարգի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամներին ընտրելու նպատակով քվեաթերթիկներում ներառվել են հետևյալ դատավորների անունները.
[b]Վճռաբեկ ատյան[/b]
1. Անտոնյան Սուրեն
2. Դրմեյան Մամիկոն
3. Հակոբյան Գոռ
4. Հակոբյան Ռուզաննա
[b]Վերաքննիչ ատյան[/b]
1. Բաբայան Արա
2. Խանդանյան Գագիկ
3. Հովակիմյան Նարինե
4. Չիլինգարյան Կարեն
5. Չիչոյան Սերգեյ
[b]Առաջին ատյան
[/b]1. Բաբայան Արսեն
2. Բալայան Դավիթ
3. Բեկթաշյան Արմեն
4. Խաչատրյան Արմեն
5. Հովնանյան Վարդուհի
6. Հովսեփյան Սիմիզար
7. Ղազարյան Արգիշտի
8. Մազմանյան Գայանե
9. Մխիթարյան Անի
10. Պետրոսյան Կարինե