211652_close_icon
views-count8492 դիտում article-date 09:28 28-02-2018

ՀՀԿ-անները հերթական անգամ կրակն են ընկել առողջապահության նախարարի պատճառով. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխանության ներկայացուցիչները հերթական անգամ կրակն են ընկել ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի որոշումների պատճառով: Արգելված վայրերում ծխելու համար նախատեսված մեծ չափի տուգանքնե­րի թեման մի կերպ «սգացնելուց» հետո այժմ ՀՀԿ-անները չգիտեն՝ ինչպես պաշտպանել Ալթունյանի հերթական նորամուծությունը, որով այսուհետ դե­ղատներից մեծ թվով դեղեր հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսով: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականների վրդովմունքն այնքան մեծ է, որ նրանք դա չեն թաքցնում անգամ հարցազրույցների ժամանակ՝ դեմ արտահայտվելով այդ որոշմանը, իսկ նախկինում մշտապես փորձել են մեղմացնել իրենց թիմակցի սխալները: «Ժողովուրդ»-ին նաև հայտնի դարձավ, որ մասնավոր զրույց­ներում նրանք էլ ավելի դաժան են՝ դժ­գոհելով, որ Լևոն Ալթունյանն իր աշ­խատասենյակում նստած որոշումներ է ընդունում, իսկ հետո իրենք ստիպված են մեկնաբանել դա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր