10372 դիտում
08:55 28-02-2018
Տարոն Մարգարյանն արհամարհում է Կարեն Կարապետյանի հանձնարարականները. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պարզվում է` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն արհամարհում է վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականները: Նախորդ տարվա մարտի 23-ին վարչապետ Կարապետյանը, անդրադառնալով Երևանում բազմաբնակարան շենքերի համատիրությունների գործունեությանը, խիստ դժգոհություն էր հայտնել` շեշտելով. «Հիմնական խնդիրը կայանում է համապատասխան շենքերի համատիրությունների կողմից ոչ արդյունավետ կառավարման կամ, առհասարակ, դրա բացակայության մեջ, ինչը հանգեցնում է շենքային պայմանների, մասնավորապես շենքերի տանիքների ոչ բարվոք վիճակի վերաբերյալ մեր համաքաղաքացիների հիմնավոր բազմաթիվ բողոքների առկայությանը»: Միաժամանակ վարչապետը հանձնարարել երկամսյա ժամկետում ուսումնասիրել խնդիրը, ներկայացնել լուծումներ:
Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս մեկ տարվա ընթացքում այդպես էլ առարկայական որևէ քայլ չի արվել վարչապետի հանձնարարականը կատարելու ուղղությամբ, միայն փորձ է արվել համատիրությունների մասին նոր օրենք մշակելու հարցում և վերջ, իսկ մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերում շարունակում են թագավորել մկներն ու առնետները, աղբն ու գարշահոտությունը, անսարք վերելակները, որոնցով երթևեկելն ամեն անգամ կենաց մահու կռվի է նմանվում, էլ չենք խոսում մյուս խնդիրների մասին:
Մեկ փաստ էլ` իշխանություններին այս համատիրությունները պետք են մեկ առումով. դրանք ընտրակեղծիքի կարևոր օղակներից են. համատիրությունների նախագահները մեկ առ մեկ գիտեն, թե որ բնակարանում քանի հոգի է բնակվում, սոցիալապես ի՞նչ վիճակում են գտնվում: Ըստ այդմ, իրենք են հաճախ աշխատում ընտրակաշառքի 10 հազարական դրամները նպատակային «տեղ հասցնելու» ուղղությամբ` իրենց մոտ եղած ցուցակների համաձայն»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2855 դիտում
09:43 31-05-2017
Տարոն Մարգարյանն ընդդեմ Սամվել Կարապետյանի. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
931 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
877 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»