211652_close_icon
views-count13933 դիտում article-date 18:56 27-02-2018

Լա Լիգայի նախագահ. Սուարեսն ու Գվարդիոլան պետք է պատժվեն

Իսպանիայի առաջնության վերջին տուրում՝ «Ժիրոնայի» հետ խաղում (6:1) Սուարեսը ցանկանում էր դեղին քարտ ստանալ, որպեսզի բաց թողնի առաջնության հաջորդ տուրում «Լաս-Պալմասի» հետ հանդիպումը և հանգիստ մասնակցի Մադրիդի «Ատլետիկոյի» հետ հաջորդ խաղին: «Լուիս Սուարեսը պետք է պատժվի միտումնավոր կերպով դեղին քարտ ստանալու մտադրության համար: Եթե նա ստանար հինգերորդ դեղին քարտը, ապա բաց կթողներ հաջորդ հանդիպումը և կվերադառնար ավելի կարևոր խաղին: Դա այն չէ, ինչ մենք ցանկանում ենք տեսնել լիգայում: Ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի Լա Լիգայում խարդախություններ չլինեն: Ինչ վերաբերում է Գվարդիոլային, ապա նա պետք է պատժվի դեղին ժապավեն կրելու համար: Չի կարելի խառնել քաղաքակությունն ու ֆուտբոլը», ասել է Տեբասը:

Նմանատիպ նյութեր