211652_close_icon
views-count7247 դիտում article-date 16:38 27-02-2018

«Խելագարությունը շարունակվում է...». Գարո Փայլանը քննադատել է 6-ամյա աղջնակին զոհաբերելու Էրդողանի խոսքերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից 6-ամյա աղջկնակին զոհաբերելու մասին հնչեցրած խոսքերը: «Ինչպիսի անխղճություն: Իսկ ծափահարություննե՞րը... զանգվածային խելագարությունը շարունակվում է»,- Twitter-ի իր էջում գրել է հայազգի պատգամավորը: Նշենք, որ Էրդողանի հասցեին բազմաթիվ քննադատություններ են հնչել այն բանից հետո, երբ վերջինը զինվորականի հագուստով 6 տարեկան աղջկան ասել է, թե նա պատվի կարժանանա այն դեպքում, եթե զոհվի մարտական գործողությունների ժամանակ: «Եթե նա էլ զոհվի պատերազմում, նրան էլ դրոշի մեջ կփաթաթենք: Ամեն ինչի պատրաստ ես, այնպես չէ՞»,- լացող երեխային դիմել է Էրդողանը, ինչից հետո ծափահարություններ են հնչել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր